Թեժ հանդիպում Սևիլիայում?

Թեժ հանդիպում Սևիլիայում?

10/02/2020 - 02:25

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում առաջնության առաջատարների թվում ընթացող «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Բետիսին»։ Հանդիպումն անցավ բավականին թեժ, գոլառատ և լարված պայքարում։

Հանդիպման 4-րդ րոպեին Նաբիլ Ֆեկիրը ներխուժեց տուգանային հրապարակ, փորձեց գրավել դարպասը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ Կլեման Լանգլեի ձեռքին։ Մրցավարը քննարկելով վիդեոօգնականների հետ, այնուհետև անձամբ դիտելով կրկնապատկերը, նշանակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Սերխիո Կանալեսը։

Բաց թողած գոլից հետո «Բարսելոնան» անմիջապես հավասարեցրեց հաշիվը։ 9-րդ րոպեին Լեո Մեսսիի անհավանական գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆրենկի դե Յոնգը։

Այդ գոլից հետո կատալոնական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, սակայն 26-րդ րոպեին տանտերերը կրին առաջ անցան հաշվի մեջ։ Նաբիլ Ֆեկիրը ձախ եզրից մոտեցավ տուգանային հրապարին և հեռահար փայլուն հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։

Մրցավարի կողմից ավելացրած 3-րդ րոպեին դաշտի կենտրոնում կապտանռնագույնները վաստակեցին տուգանային հարվածի իրավունք։ Լեո Մեսսիի փոխանցումից հետո Սերխիո Բուսկետսը հավասարեցրեց հաշիվը, իսկ թիմերը գնացին ընդմիջման։

Երկորդր խաղակեսում «Բարսելոնան» ամբողջությամբ վերահսկում էր հանդիպման ընթացքը՝ունենալով բացահայտ առավելություն։ Սակայն, այդ առավելությունը երկար ժամանակ չէր հաջողվում վերածել խփած գոլի։ Աչքի ընկնելու երկու հիանալի հնարավորություն ուներ Լեո Մեսսին, սակայն երկու անգամ էլ փայլեց Ժոել Ռոբլեսը։ 72-րդ րոպեին կատալոնացիները հերթական տուգանային հարվածը վաստակեցին դաշտի կենտրոնում, որի խաղարկումից հետո Մեսսին այս խաղում կատարեց իր 3-րդ գոլային փոխանցումը, իսկ գոլի հեղինակ դարձավ Կլեման Լանգլեն։

Այս գոլից հետո էլ կրքերը չհանդարտվեցին։ 3 րոպեի ընթացքում կողմերը ստացան մեկական կարմիր քարտ։ Նախ 76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Նաբիլ Ֆեկիրը, իսկ 79-րդ րոպեին՝ Կլեման Լանգլեն։

Անդալուսական ակումբը խաղավարտին մոտ նետվեց առաջ՝ փորձելով փրկել հանդիպումը։ Սակայն հաշվի մեջ այդպես փոփոխություն չեղավ։

Կիկե Սետիենի սաները վաստակեցին 49 միավոր և շարունակում են հետապնդել Մադրիդի «Ռեալին»՝ զիջելով 3 միավոր։ «Բետիսը» 28 միավորով 13-րդն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023