Ընկերական հանդիպումներ. Ման. Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Քրիսթալ Փելասին🎥

Ընկերական հանդիպումներ. Ման. Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Քրիսթալ Փելասին🎥

19/07/2022 - 17:31

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանին ու Ավստրալիայում` Մելբուռնում, ընկերական հանդիպում անցկացրեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային շոշափելի առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ գոլի հեղինակ դարձան Անտոնի Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն։

«Քրիսթալ Փելասի» միակ գնդակն էլ գրանցվեց Ջոել Ուորդի անվան դիմաց։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին ու կմրցի «Աստոն Վիլլայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023