Ընկերական հանդիպումներ. Բարսելոնան գերխոշոր հաշվով հաղթեց Ինտեր Մայամիին🎥

Ընկերական հանդիպումներ. Բարսելոնան գերխոշոր հաշվով հաղթեց Ինտեր Մայամիին🎥

20/07/2022 - 13:02

«Բարսելոնան» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու մեկնել է ԱՄՆ` շրջագայության։

Կատալոնական ակումբը Ֆլորիդա քաղաքի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ։

«Բլաուգրանան» պարզապես որևէ շանս չտվեց մրցակցին հաղթելով գերխոշոր` 6:0 հաշվով։

Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, Անսու Ֆաթին, Գավին, Մեմֆիս Դեպայն ու Ուսման Դեմբելեն։

Նշենք, որ «Բարսելոնայի» նորեկ Ռաֆինյան իր նորամուտի խաղում խփած գոլին ավելացրեց նաև երկու գոլային փոխանցում։

Հավելենք, որ կատալոնական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին և Լաս Վեգասի «Էլիդջենթ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023