Էրլինգ Հալանդ․ սերիալային կրքեր` Ռայոլայի սցենարով

Էրլինգ Հալանդ․ սերիալային կրքեր` Ռայոլայի սցենարով

02/05/2021 - 10:15

Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Էրլինգ Հալանդի տեղափոխությոն շուրջ կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում։ Goal.com-ի փոխացմամբ տեղափոխության հարցը կարող է լուծվել այս ամառ։

Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան մամուլում լուրեր է տարածում նորվեգացու տեղափոխության վերաբերյալ, մինչդեռ ակումբը հույս ունի եկող մրցաշրջանում նույնպես խաղացողին իր մոտ պահել։

Հալանդի ծառայություններով հետաքրքրված են գրեթե բոլոր եվրոպական մեծ ակումբները, որոնցից առավել ակտիվ են իսպանական Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան, անգլիական Չելսին ու Մանչեսթեր Սիթին, իտալական Յուվենտուսը։ Մյուս ակումբները հետևում են պասիվ կարգավիճակում՝ սպասելով իրենց հերթին։

Երիտասարդ տաղանդի հրաժարագինը հաջորդ մրցաշրջանից հետո կկազմի 75 միլիոն եվրո, իսկ այս մրցաշրջանից հետո տեղափոխությունը կարժենա անհամեմատ ավելի թանկ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023