Էրլինգ Հալանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Էրլինգ Հալանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

05/11/2022 - 16:58

Հեղինակավոր Transfermarkt կայքն անցնող օրերին թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում և ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հերթական թարմացման արդյունքում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։

Նորվեգացի գոլահարի արժեքն աճել է 20 մլն եվրոյով և դարձել 170 մլն եվրո։

Դրան զուգահեռ, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքն մնացել է անփոփոխ, ով շարունակում է գնահատվել 160 մլն եվրո։

Արդյունքում Հալանդն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում շրջանցել է Մբապեին` 2-րդից բարձրանալով 1-ին հորիզոնական։

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 170 մլն եվրո
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 160 մլն
  3. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ») – 120 մլն
  4. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի) – 110 մլն
  5. Պեդրի («Բարսելոնա») – 90 մլն
  6. Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ») – 90 մլն
  7. Բուկայո Սակա («Արսենալ») – 90 մլն
  8. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 90 մլն
  9. Դուշան Վլահովիչ («Յուվենտուս») – 85 մլն
  10. Ջամալ Մուսիալա («Բավարիա) – 80 մլն

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023