Էրիկ Գարսիան շարքից դուրս է մնացել   5 շաբաթով

Էրիկ Գարսիան շարքից դուրս է մնացել 5 շաբաթով

09/01/2022 - 16:24

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպման 54-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից վնասվածք ստացավ և փոխարինվեց կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան։

«Բլաուգրանասի» Twitter-ի պաշտոնական պաշտոնական էջը հայտնում է, որ 21-ամյա պաշտպանը վնասել է աջ ազդրը, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել 5 շաբաթով։

Այսպիսով, իսպանացի ֆուտբոլիստը միանշանակ բաց կթողնի հունվարին12-ին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեն կայանալիք հանդիպումը։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Գարսիան բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 20 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023