Էրիկ Աբիդալ․ «Բարսան որևէ առաջարկ չի արել Խավիին»

Էրիկ Աբիդալ․ «Բարսան որևէ առաջարկ չի արել Խավիին»

06/02/2020 - 00:02

Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը ասել է, որ ակումբը որևէ առաջարկ չի կատարել «Ալ-Սաադի» մարզիչ Խավիին։

«Ոչ մի առաջարկ չի եղել։  Եթե Չավին առաջարկ է ստացել, թող հրապարակի դա, քանի որ ես այն չեմ տեսել։

Խավին առաջին հանդիպման ժամանակ լսեց մեզ, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ պետք է պատմեր իր ծրագրերի մասին։ Այն, ինչ հայտնվել է մամուլի էջերում, ավելի շատ քաղաքական երևույթ էր, քան սպորտի հետ կապված ինչ-որ բան։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և սիրում եմ խոսել միայն ֆուտբոլի մասին։ Ինձ հետաքրքրում է միայն այն, թե ինչպես է աշխատում մարզիչը։

Ինչ վերաբերվում է Խավիի հետ կապված մշտական խոսակցություններին, դրանք ինձ չեն նյարդայնացնում։ Ես հանդիպել եմ մի շարք մարզիչների հետ։ Անհնար է հրավիրել որևէ մարզիչ առանց նրա հետ զրուցելու։

Խավին այդ էլ շատ փորձ չունի։ Ակումբն առաջիկա երկու տարում հույսեր է կապում Կիկե Սետիենի հետ։ Մենք հավատում ենք նրան։

Խավիի առջև ակումբի դռները միշտ բաց են։ Չգիտեմ՝ ես ակումբում կլինե՞մ, երբ Խավին գլխավորի թիմը, սակայն «Բարսայի» դռները միշտ բաց են Խավիի համար»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sport English-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023