Էրիկսենն ուշագնաց է եղել. Դանիա – Ուկրաինա հանդիպումն ավարտվեց վաղաժամ 🎥
Էրիկսենն ուշագնաց է եղել. Դանիա – Ուկրաինա հանդիպումն ավարտվեց վաղաժամ 🎥
07/06/2026 - 22:34

Գլխավոր մրցավար Սիգուրդ Քրինգստադի որոշմամբ` Դանիա – Ուկրաինա հանդիպում ավարտվել է վաղաժամ։

Դանիացիների կիսապաշտպան 65-րդ րոպեին ուշագնաց եղավ։ Տևական ժամանակ խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո 34-ամյա ֆուտբոլիստը գիտակցության եկավ` ինքնուրույն լքելով խաղադաշտը։

«Կարմիր-սպիտակների» մամուլի ծառայությունը հայտնել է, որ չնայած կատարվածին, Էրիկսենի վիճակը կայուն է, իսկ ինքնազգացողությունը` լավ։

Հանդիպման ընդհատպման պահին Դանիայի հավաքականը հաղթում էր 2:1 հաշվով։

Օդենսեում կայացած խաղում դանացիներից գոլ էին խփել Պատրիկ Դորգուն և Յոաքիմ Մելյեն, ուկրաինացիներից աչքի էր ընկել Վիկտոր Ցիգանկովը։

Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 12-ին Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրում կայացած Դանիա – Ֆինլանդիա (0:1) խաղում Էրիկսենը նորից ուշագնաց էր եղել։ Նրա մոտ սրտի կանգ էր արձանագրվել։

Անվանի ֆուտբոլիստը կատարվածից հետո խաղադաշտ վերադարձավ 8 ամիս անց։ Նա հանդես է գալիս սրտի աշխատանքը խթանող հատուկ սարքով` դեֆիբրիլյատորով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026