Էրիկսենը շփվել է Դանիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ

Էրիկսենը շփվել է Դանիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ

13/06/2021 - 19:41

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել` կապված Քրիստիան Էրիկսենի շուրջ ստեղպված իրավիճակի հետ.

«Այսօր առավոտյան մենք խոսել ենք Քրիստիան Էրիկսենի հետ. նա բարևներ էր ուղարկում հավաքականում իր խաղընկերներին։ Նրա վիճակը ներկա պահին կայուն է, սակայն դեռևա գտնվում է հիվանդանոցում, որպեսզի հետազոտություններ անցնի։

Հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն ստացել են հոգեբանական աջակցություն։ Նրանք շարունակում են աջակցել միմյանց երեկվա դեպքից հետո։

Մենք ցանկանում են երախտագիություն հայտնել բոլոր երկրպագուներին, խաղացողներին, Անգլիայի ու Դանիայի թագավորական ընտանիքներին, միջազգային ասոցիացիաներին և ակումբներին Քրիստիան Էրիկսենի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար։

Մենք առաջարկում ենք ձեր բոլոր ուղերձներն ուղարկել Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, որոնք մենք անպայման կփոխանցենք Քրիստիանին ու նրա ընտանիքին»,- նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենը, առանց որևէ բախման ու պայքարի, վայր ընկավ ու ուշագնաց եղավ, ինչից հետո բուժանձնակազմը նրան երկար ժամանակ օգնություն էր ցույց տալիս և, ի վերջո, նրա քթին արհեստական շնչառության սարք դրեցին ու մարզադաշտից դուրս տարան Էրիկսենին, ինչից հետո նրան անմիջապես հոսպիտալացրել են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023