Էվերտոնը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Չելսիին🎥

Էվերտոնը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Չելսիին🎥

01/05/2022 - 19:18

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։

Հանդիպման ընթացքում, չնայած «ազնվականներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։

Դեռ ավելին` Ֆրենկ Լեմպարդի թիմը 47-րդ րոպեին Ռիչարլիսոնի ջանքերով բացեց հանդիպման հաշիվն ու կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը` կատարելով 5 սեյվ։

Այսպիսով, «իրիսները» հաղթեցին 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեցին 32 միավոր և զբաղեցնում են 18-րդ հորիզոնականը։

«Չելսին», 66 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023