Էպիկ ինքնագոլից տասը պակաս․  Բրեստի դարպասապահը գնդակով պատահմամբ հարվածեց միանգամից երկու դարպասաձողերին🎥

Էպիկ ինքնագոլից տասը պակաս․ Բրեստի դարպասապահը գնդակով պատահմամբ հարվածեց միանգամից երկու դարպասաձողերին🎥

09/01/2021 - 14:46

Ֆրանսիական Լիգա 1-ի 18-րդ տուրում «Բրեստը» հյուրընկալեց «Նիցային» և կարողացավ հաղթանակի հասնել 2։0 հաշվով, սակայն այդ խաղի ամենհիշարժան պահը գրանցվեց հենց տանտերերի դարպասի մետ։

«Բրեստի» 23-ամյա դարպասապահ Գոթյե Լարսոները խաղընկերոջից ստացած փոխանցումից հետո, անհաջող մշակեց գնդակը ապա, խուճապի մատնվեց և, փորձելով փրկել իր թիմին վերահաս անկյունային հարվածից, սուր անկյան տակ փորձեց հեռացնել գնդակը, սակայն քիչ մնաց դառնար էպիկ ինքնագոլի հեղինակ։ Գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, ապա նաև ուղղահայացին և հայտնվեց մրցակցի մոտ, սակյան վերջինս չկարողացավ արագ կողմնորոշվել և գրավել դարպասը, ինչի արդյունքում գնդակն ընթացավ դեպի դրվագի «հերոս» դարպասապահը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023