Էլ կլասիկո. մրցող կողմերի հայտացուցակները

Էլ կլասիկո. մրցող կողմերի հայտացուցակները

19/03/2023 - 14:19

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալ Մադրիդի» դեմ։

Մրցող կողմերն արդեն հրապարակել են այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու տվյալ հանդիպմանը։

«Բարսելոնա»

Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենիա, Արնաու Տենաս

Պաշտպաններ – Ռոնալդ Արաուխո, Անդրեաս Քրիստենսեն, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե

Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Գավի, Ֆրանկ Կեսիե, Սերժի Ռոբերտո, Ֆրենկի դե Յոնգ, Պաբլո Տորե

Հարձակվողներ – Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆաթի, Ֆերրան Տորես, Ռաֆինիա, Անխել Ալարկոն

«Ռեալ Մադրիդ»

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Լուիս Լոպես

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Խեսուս Վալիեխո, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա, Լուկաս Վասկես, Ֆերլան Մենդի, Անտոնիո Ռյուդիգեր

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդե Վալվերդե, Օրելյեն Չուամենի, Դանի Սեբալիոս

Հարձակվողներ – Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Մարկո Ասենսիո, Վինիսիուս, Ռոդրիգո, Մարիանո Դիաս

Հավելենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մարտի 19-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023