Էլինա Ավանեսյանը շարունակում է հիացնել` դուրս գալով Բեռլինի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Էլինա Ավանեսյանը շարունակում է հիացնել` դուրս գալով Բեռլինի մրցաշարի 1/4 եզրափակիչ

21/06/2023 - 18:37

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթանում է թենիսի WTA-500 դասի մրցաշարը, որի հիմնական փուլին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (81-րդ ռակետ)։

20-ամյա թենիսիստուհին մրցաշարի 1/16 եզրափակիչում համառ պայքարում 3 սեթում հաղթեց Դարիա Կասատկինային (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ Գրանցվեց 6:2, 3:6, 7:6 (9:7) հաշիվը։

1/8 եզրափակիչում Ավենսյանը կրկին մրցեց Ռուսաստանը ներկայացնող ներկայացուցչի` Աննա Բլինկովայի դեմ (44-րդ ռակետ)։

Կրկին համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց Ավանեսյանի հաղթանակով` 1:6, 6:3, 6:2 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 52 րոպե։

Ավանեսյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում, որի շրջանակում մրցելու է Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 3-րդ ռակետ) – Դոննա Վեկիչ (Խորվաթիա, 23-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023