Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստան

Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստան

25/03/2021 - 20:35

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արդեն ժամանել է Երևան և Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո կմիանա Հայաստանի հավաքականի ճամբարին՝ նախապատրաստվելու մարտի 28-ին և 31-ին կայանալիք Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպմանը։

20-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր կարողացել հավաքականի հետ մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը։ Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի, ֆուտբոլիստը վերկանգնման վերջին հատվածն անցկացրեց Կրասնոդարում։

Հավելենք, որ Սպերցյանը կարծես թե լիովին ապաքինվել է վնասվածքից և «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում մարտի 24-ին մասնակցել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 32-րդ տուրի «Ենիսեյի» դեմ հանդիպմանը (0։2)՝ դաշտում անցկացնելով 71 րոպե։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023