Էդեգորը կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակ ունի

Էդեգորը կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակ ունի

01/06/2020 - 23:18

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է  SportMediaset-ը, 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանին հետևում է «Միլանը», որն արդեն մեկ անգամ փորձել է գնել խաղացողի տրանսֆերը, սակայն չի ստացվել։

Խաղացողի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո, այդ պատճառով միլանյան ակումբը նպատակ ունի խաղացողին վարձակալել՝ անմիջական գնման իրավունքով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդեգորը մտնում է «Ռեալի» մարզչական շտաբի ծրագրերում, և ակումբը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հետ վերադարձնել վարձակալությունից։

Նորվեգացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում մասնակցել է 23 հանդիպաման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023