Զլատան. «Ես նման եմ Բենջամին Բաթոնին»

Զլատան. «Ես նման եմ Բենջամին Բաթոնին»

30/07/2020 - 15:52

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ։ Այդ խաղում միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը։

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ ֆուտբոլիստը նշել է.

«Մարդիկ կարծում են, որ ես արդեն ծեր եմ ու սպառվել եմ, սակայն ես դեռևս բավականին ներուժ ունեմ։ Ես նման եմ Բենջամին Բաթոնին, սակայն մեկ տարբերությամբ. ես երբեք ծեր չեմ եղել (խմբ.` կերպար «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմից, ով ծնվել էր ինչպես ծերուկ, սակայն տարեց տարի ավելի երիտասարդանու էր)։

Կարծում եմ`այս ակումբի ներկայիս ֆուտբոլիստները դեպի մրցակցի դարպասը ճիշտ հոգեբանությամբ են օժտված։ Ես գիտեմ, որ Ա սերիայի շրջանակում եթե դու գոլային պահ ես ստանում, ապա այն անպայման պետք է օգտագործես։ Պետք է օգտագործել պահերը և լուծես հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։

Ստեֆանո Պիոլիի մասին միայն դրականը կարող եմ ասել։ Ես ուրախ եմ նրա համար, նա հիանալի աշխատանք է կատարել։ Նա հաղթահարեց բոլոր քննադատությունները` չիմանալով, թե հետագայում ինչ է իրեն սպասվում, այդ պատճառով էլ նա վաստակել էր նոր պայմանագիրը»,- շվեդ ֆուտբոլիսիտի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը «Սամդորիայի» դեմ գրանցած դուբլի շնորհիվ միլանյան ակումբում խփած գոլերի քանակը հասցրեց 51-ի և դարձավ միակ ֆուտբոլիստը, ով երկու միլանյան ակումբների` «Միլանի» և «Ինտերի» կազմում դարձել է 50 և ավելի գոլի հեղինակ։ Զլատանը «Ինտերի» կազմում դարձել է 57 գոլի հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023