Զլատանը ժամանել է Միլան?

Զլատանը ժամանել է Միլան?

02/01/2020 - 15:39

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Միլանի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը ժամանել է Իտալիա՝ Միլան։

Այսօր հարձակվողը կանցնի բուժզննում, այնուհետև պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև հունիս։ Պայամանագիրն ունենալու է կետ, որը հնարավորություն է տալու համաձայնագիրը երկարաձգել ևս մեկ տարով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը մինչև հունիսը կվաստակի 3,5 մլն եվրո, իսկ 500 հազար եվրո նախատեսված է՝ որպես բոնուս հաջող ելույթների դեպքում։ Եթե պայմանագիրը երկարաձգվի ևս մեկ տարով, ապա Զլատանի աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո։

38-ամյա հարձակվողը «Միլանի» կազմում հանդես եկել է նաև 2010-12 թվականներին։ Շվեդ հարձակվողի վերջին ակումբը եղել է «Լոս-Անջելես Գալաքսին», որի կազմում 2019 թվականին 31 խաղում դարձել է նույնքան գոլի հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023