Զիդան. Ռեալը լավ է խաղալու հաջորդ մրցաշրջանում

Զիդան. Ռեալը լավ է խաղալու հաջորդ մրցաշրջանում

16/04/2019 - 12:39

Զինեդին Զիդանը դժգոհ է մնացել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Լեգանեսի» դեմ «Ռեալի» ցուցադրած խաղից (1:1):

«1-ին խաղակեսն ինձ դուր չեկավ, 2-դը՝ համեմատաբար լավ էր, մենք կարողացանք խուսափել պարտությունից:

Պետք չէ ոչինչ ասել, մենք կարող ենք լավ խաղալ. մենք լավ ենք խաղալու հաջորդ մրցաշրջանում: Տպավորություններն այնքան էլ լավը չեն, բայց վատն էլ չեն, քանի որ մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, բացի այդ, «Լեգանեսը» տանը շատ չի բաց թողնում:

Մենք գիտենք, որ այս մրցաշրջանում մենք արդեն ոչինչ չենք կարող հաղթել: Մնացել է 6 խաղ, և մեզ պետք է լավ հանդես գալ:Հաջորդ մրցաշրջանում մենք հաստատ ավելի լավ կխաղանք, բայց կփորձենք դա անել նաև հիմա»:

-Ինպիսի՞ն է, Ձեր կարծիքով, Բենզեման այս մրցաշրջանում:

-Նա լավ մրցաշրջան է անցկացնում, հատկապես, եթե դատենք գոլերի քանակով: Նրա գոլերը մեզ շատ բան են տալիս: Նա ֆանտաստիկ խաղացող է:

-Նրա վրա ինչ-որ կերպ ազդո՞ւմ են ասեկոսեները:

Չգիտեմ, դուք դա պետք է նրանից հարցնեք: Կարիմն ընտելացել է ասեկոսեներին, նա չի փոխվի դրանց պատճառով: Նա լավ է խաղում թիմի համար, մենք ուրախ ենք:

As

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023