Զիդանը՝ Կումանի մասին․ «Նյարդայնացնում է, երբ այդքան շատ են խոսում մրցավարներից»

Զիդանը՝ Կումանի մասին․ «Նյարդայնացնում է, երբ այդքան շատ են խոսում մրցավարներից»

23/12/2020 - 14:55

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հարցազրույցներից մեկի ժամանակ բավականին լարված տոնով է խոսել «Բարսելոնայում» աշխատող իր կոլեգա Ռոնալդ Կումանի մասին։ Ֆրանսիացի մասնագետին դուր չի եկել այն փաստը, որ Կումանն անընդհատ խոսում է մրցավարությունից։

«Իհարկե, նյարդայնացնում է, երբ մրցավարությունից այդքան շատ են խոսում, սակայն դրանից հնարավոր չէ խոսափել, եթե դու աշխատում ես «Ռեալում»։

Ես երբեք չեմ խոսում մրցավարությունից և չեմ էլ խոսել․ նրանց գործը հեշտ չէ և երբեմն նրանք ճիշտ որոշումներ են կայացնում, երբեմն էլ՝ սխալվում են։ Ահա և վերջ։ Ինչ վերաբերվում է Կումանին, ապա ոչինչ չեմ ասի, քանի որ կենտրոնացած ենք առաջիկա խաղերի վրա»,- նշել է ֆրանսիացի մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Էյբարին»։ Վերոնշյալ խոսակցությունների առիթ է դարձել այն, որ այդ խաղում դրվագներից մեկի ժամանակ, ըստ ամենայնի, «արքայական» ավագ Սերխիո Ռամոսը ձեռքով խաղաց,սակայն, հանդիպման գլխավոր մրցավարը չնշանակեց 11-մետրանոց հարված։ Խաղից հետո Ռոնալդ Կումանը հայտարարեց, որ «Ռեալի» դարպասին պետք է նշանակվեց 11-մետրանոց հարված։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023