Ռոբերտո. «Մրցավարները չգիտեն նույնիսկ ձեռքով խաղի օրենքը»🎥

Ռոբերտո. «Մրցավարները չգիտեն նույնիսկ ձեռքով խաղի օրենքը»🎥

05/10/2022 - 09:38

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Ինտերին»։

Հանդիպումից հետո կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն դժգոհել է գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչի կայացրած մի շարք որոշումներից.

«Ոչինչ չեմ հասկանում։ Մրցավարները չգիտեն նույնիսկ ձեռքով խաղի օրենքը։ Նրանք մեր խփած գոլը չեղարկեցին ձեռքով խաղի պատճառով, իսկ այնուհետև չարձանագրեցին նույն խախտումը։

Մենք բաց թողեցինք մեր հնարավորությունները, սակայն առջևում մեկ հանդիպում էլ կա «Նոու Կամպում»։ Գիտեինք, որ եթե այս խաղում և տանը հաղթեինք, դուրս կգայինք փլեյ-օֆֆ, սակայն չստացվեց։ Կարծում եմ` «Նոու Կամպում» հաջողության կհասնենք»,- Ռոբերտոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ չեռնոգորացի մրցավարը նախ 67-րդ րոպեին Անսու Ֆաթիի ձեռքով խաղի պատճառով չարձանագրեց Պեդրիի գոլը, ապա 90-րդ րոպեին «Ինտերի» դարպասին չնշանակեց 11-մետրանոց. այդ դրվագում գնդակը դիպել էր «ներաձուրիների» լատերալ Դենզել Դումֆրիսի ձեռքին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023