Երբ մաշկի գույնը չունի ոչ մի նշանակություն?

Երբ մաշկի գույնը չունի ոչ մի նշանակություն?

20/11/2019 - 21:40

Նիդերլանդների հավաքականը Եվրո-2020-ի որոկավորման փուլի վերջին խաղում «Յոհան Կրոյֆ արենայում» 5։0 հաշվով ջախջախեց Էստոնիայի հավաքականին։

Հանդիպման 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ջորջինիո Վեյնալդումն, ով երեկ առաջին անգամ հանդիպմանը «նարնջագույնների» կազմում մասնակցում էր ավագի թևկապով։

Գոլից հետո, Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգն ու Ջորջինիո Վեյնալդումը հետաքրքիր հակառասիստական ակցիա իրականցրին։

Ամբողջ հոլանդական ֆուտբոլը բարկացած էր Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի՝ «Դեն Բոսխ» – «Էկսելսիոր» հանդիման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վրա։

«Դեն Բոսխի» երկրպագուները մրցակցի ֆուբտոլիստ Ահմեդ Մորեյրային անվանել էին «նեգր», ինչից հետո ֆուտբոլիստը հեռացել էր խաղադաշտից, իսկ մրցավարը հանդիպումը դադարեցրել էր։

Խաղը վերսկսվելուն պես, Մորեյրան վերադարձել էր խաղադաշտ և դարձել գոլի հեղինակ՝ պատասխանելով իրեն ուղղված վիրավորանքներին։

«Էկսելսիորը» ներակայցնում է Վեյնալդումի հարազատ Ռոտերդամը, այդ պատճառով էլ խաղից հետո հանդես է եկել հայտարարությամբ․

«Այդ ամենը զայրացրել էր մեզ։ Չէի սպասում, որ Հոլանդիայում նման բան տեղի կունենա: Չեմ կարողանում հավատալ: Ցավոք, դա իսկապես տեղի է ունեցել։

Ցավոք, դա ամբողջ հասարակության խնդիրն է։ Մենք՝ ֆուտբոլիստներս չենք կարող ոչինչ փոխել, բայց կարծում եմ՝ ֆուտբոլիստներն պիտի աջակցեն միմյանց։ Նման բաները չպետք է կրկնվեն»,- եզրափակել է Ջորջինիոն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023