Եվրոպայի գործող չեմպիոնները նույնպես կմեկնեն Գերմանիա. Իտալիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր

Եվրոպայի գործող չեմպիոնները նույնպես կմեկնեն Գերմանիա. Իտալիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր

21/11/2023 - 01:56

Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում Գերմանիայի Լևերկուզեն քաղաքի «Բայ Արենա» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։

Չնայած հանդիպման ընթացքում «սկուադրա աձուրին» ուներ խաղային շոշափելի առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Հյուսիսային Մակեդոնիա 1:1 Անգլիա

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 20
  2. Իտալիա – 14
  3. Ուկրաինա – 14
  4. Հյ. Մակեդոնիա – 8
  5. Մալթա – 0

Այսպիսով, այս խմբից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեցին Անգլիայի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը։

Ուկրաինան էլ մասնակցելու է անցումային հանդիպումների և շարունակում է պահպանել Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023