«Եղբայր, մի փոխանցիր նրան․ նա մեր դեմ է խաղում»․ ի՞նչ է ասել Բենզեման Մենդիին Բորուսիայի դեմ հանդիպման ընդմիջմանը🎥

«Եղբայր, մի փոխանցիր նրան․ նա մեր դեմ է խաղում»․ ի՞նչ է ասել Բենզեման Մենդիին Բորուսիայի դեմ հանդիպման ընդմիջմանը🎥

28/10/2020 - 22:05

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում հոկտեմբերի 27-ին «Ռեալը» մեծ դժվարությամբ 1 միավոր վաստակեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ արտագնա խաղում։ «Արքայական» ակումբը մինչև 87-րդ րոպեն պարտվում էր 2։0 հաշվով, սակայն Կարիմ Բենզեմային և Կազեմիրոյի խփած գոլերից շնորհիվ ոչ-ոքի կորզեց։

Այդ հանդիպմանը հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել «Ռեալի» հանդերձարանում, որը նոր սկանդալի տեղիք է տալիս։ Բանն այն է, որ Կարիմ Բենզեման մոտեցել է Ֆերլան Մենդիին և ֆրանսերենով նրան խնդրել է, որպեսզի փոխանցում չկատարի Վինիսիուս Ժունիորին․

«Եղբայր, մի փոխանցիր նրան։ Մայրիկի արևով եմ երդվում՝ նա մեր դեմ է խաղում»,- ինչից հետո Բենզեման ձեռքով փակել է դեմքը, որպեսզի տեսախցիկների ձայնագրություններին չհասկացվի, թե ինչ է նա զրուցում իր հայրենակցի հետ, սակայն RMC Sport-ի հրապարակած տեսանյութից հետո ամեն ինչ շատ պարզ հասկացվում է, սակայն Բենզեման կարծես թե բրազիլացի ֆուտբոլիստի անունը, ամեն դեպքում, չի տվել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023