ԵԼ. Ֆրայբուրգը ֆանտաստիկ comeback արեց Լանսի դեմ խաղում 🎥

ԵԼ. Ֆրայբուրգը ֆանտաստիկ comeback արեց Լանսի դեմ խաղում 🎥

23/02/2024 - 00:46

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» սեփական մարզադաշտում մրցեց «Լանսի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չէին խփել։

Պատասխան հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային սցենարով։

Առաջին կեսում ֆրանսիական ակումբն Էլյե Վայիի ու Դավիդ դա Կոստայի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։

Այդուհանդերձ, տանտերերը կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու փրկել հանդիպումն` այն տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Քրիստիան Շտրայխի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռոլանդ Շալայը, ով երկրորդ պատասխան գոլը խփեց 90+3-րդ րոպեին։

Լրացուցիչ ժամանակում գերմանացիները նաև կարողացան հաղթանակ կորզել. 99-րդ րոպեին հերոսացավ Միխայիլ Գրեգորիչը։

Այսպիսով, «Ֆրայբուրգը» ֆանտաստիկ comeback արեց, հաղթեց 3:2 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023