ԵԼ. Բրայթոնն առավելության հասավ Մարսելի նկատմամբ` հաղթելով B խմբում 🎥

ԵԼ. Բրայթոնն առավելության հասավ Մարսելի նկատմամբ` հաղթելով B խմբում 🎥

15/12/2023 - 11:34

Եվրոպա լիգայի վերջին` 6-րդ տուրում, «Բրայթոնը» B խմբի շրջանակում «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Մարսելի» դեմ։

Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ճայերն» ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն միայն խաղավերջում կարողացան հաղթանակ կորզել։

Ռոբերտո Դե Ձերբիի թիմին հաղթանակ պարգևեց 88-րդ րոպեին Ժոաո Պեդրոյի խփած միակ գոլը։

Նշենք, որ բրազիլացի հարձակվողը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 6 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։

B խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Այաքս» 3:1 ԱԵԿ

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բրայթոն» – 13 միավոր
  2. «Մարսել» – 11
  3. «Այաքս» – 5
  4. ԱԵԿ – 4

Այսպիսով, այս խմբից «Բրայթոնը» նվաճեց Եվրոպա լիգայի 1/8, իսկ «Մարսելը»` 1/16 եզրափակիչի ուղեգիր, «Այաքսը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ ԱԵԿ-ը լքեց եվրագավաթային հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023