ԵԼ․ հայտնի է դարձել Արարատ-Արմենիայի հաջորդ հավանական մրցակիցը

ԵԼ․ հայտնի է դարձել Արարատ-Արմենիայի հաջորդ հավանական մրցակիցը

18/09/2020 - 16:44

Սեպտեմբերի 18-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, ինչի արդյունքում հայտնի է դարձել «Արարատ-Արմենիա» – «Ցելե» զույգի հաջորդ հավանական մրցակցի անունը։

Այսպսիով, «Ցելեի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» կմցրի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիա» – «Ցելե» զույգի հաղթողը հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ։

Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 1-ին, իսկ դիմակայությունները կրկին բաղկացած են լինելու մեկ խաղից։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլից, սակայն սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային», ինչից հետո հանդես է գալիս արդեն ԵԼ որակավորման շրջանակում։ Սեպտեմբերի 17-ին երևանյան ակումբը սեփական հարկի տակ 4։3 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» նկատմամբ․ մեր թիմը խաղի ընթացքում պարտվում էր 1։3 հաշվով։

Հավելենք, որ «Ցրվենա Զվեզդան» պայքարը սկսել էր ՉԼ առաջին որակավորման փուլից և երկու մրցակցի արգելք կարողացել էր շրջանցել․ սերբական ակումբը նախ 5։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի չեմպիոն «Եվրոպային», ապա հյուրընկալվելիս՝ Ալբանիայի չեմպիոն «Տիրանային» (0:1): Որակավորման երրորդ փուլում էլ 11 մետրանոց հարվաշարով պարտվեց նույն «Օմոնիային», իսկ այժմ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023