Դրաքսլեը, հնարավոր է, հայտնվի ԱՊԼ-ի նորեկի կազմում

Դրաքսլեը, հնարավոր է, հայտնվի ԱՊԼ-ի նորեկի կազմում

08/09/2020 - 23:45

ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, հնարավոր է, կարիենան շարունակի «Լիդսի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, անգլիական ակումբը փորձում է 26-ամյա ֆուտբոլիստին համոզել, որպեսզի համալրի իր շարքերը, սակայն, դեռևս Դրաքսլերը հետաքրքրված չէ «Լիդս» տեղափոխվելու տարբերակով։

Հավելենք, որ Յուլիան Դրաքսլերի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։

Ավարտված մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Լիդսը» 16 տարվա դադարից հետո վերադարձել է անգլիական ֆուտբոլի էլիտա և 2020/21 մրցաշրջանում հանդես է գալու Պրեմիեր լիգայի շրջանակում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023