Դրամա Մյունխենում. Ֆրայբուրգը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բավարիայի դեմ խաղում🎥

Դրամա Մյունխենում. Ֆրայբուրգը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բավարիայի դեմ խաղում🎥

05/04/2023 - 00:48

Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ֆրայբուրգը» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆրայբուրգի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։

Նախ խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «ռեկորդ մայսթերի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ապա 27-րդ րոպեին «Ֆրայբուրգի» պատասխան գոլը խփեց Նիկոլաս Հոֆլերը։

Քրիստիան Շտրայխի թիմին էլ հաղթանակ պարգևեց Լուկաս Հոլերը, ով 90+4-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Այսպիսով, «Ֆրայբուրգը» հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023