Դրամա Խիխոնում. Կադիսը 11-մետրանոցներով հաղթեց Սպորտինգին 🎥

Դրամա Խիխոնում. Կադիսը 11-մետրանոցներով հաղթեց Սպորտինգին 🎥

16/01/2022 - 01:00

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց Խիխոնի «Սպորտինգի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Խիխոնը ներկայացնող ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն «Կադիսին» ամեն անգամ փրկում էր դարպասպահ Դավիդ Խիլը, ով այս խաղում կատարեց 8 սեյվ։

Ի վերջո, հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածներ։

«Վիճակախաղի» ժամանակ էլ Խիլը շարունակեց հերոսանալ ու հետ մղեց «Սպորտինգի» կիսապաշտպան Ֆրանսիսկո Վիլյալբայի հարվածը, իսկ Պեդրո Դիասի հարվածից հետո գնդակը դիպավ դարպսաձողին։

«Կադիսի» ֆուտբոլիստները դիպուկ իրացրին իրենց բոլոր հարվածները և 11-մետրաներում հաղթեցին 4:2 հաշվով` նվաճելով Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հավելենք, որ «Կադիսի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023