Դրամա Լիմայում. Բրազիլիան 90+րդ րոպեին հաղթանակ կորզեց Պերուի դեմ խաղում 🎥

Դրամա Լիմայում. Բրազիլիան 90+րդ րոպեին հաղթանակ կորզեց Պերուի դեմ խաղում 🎥

13/09/2023 - 08:46

ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 2-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը Լիմայի «Ազգային» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Պերուի ընտրանու դեմ։

Հանդիպումը հիմնականում անցավ «պենտակամպիոնների» առավելությամբ, որը, սակայն, հյուրերը միայն խաղավերջում կարողացան վերածել դարպասի գրավման` ապահովելով դրամատիկ ավարտ։

Ֆերնանդո Դինիզի թիմը հաղթանակ կորզեց 90-րդ րոպեին. հերոսացավ Մարկինիոսը։

Այս գոտու որակավորման փուլում կայացել է ևս 4 հանդիպում.

Բոլիվիա 0:3 Արգենտինա

Էկվադոր 2:1 Ուրուգվայ

Վենեսուելա 1:0 Պարագվայ

Չիլի 0:0 Կոլումբիա

2-րդ տուրից հետո Հարավային Ամերիկայի գոտու որակավորկան փուլի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա – 6 միավոր
  2. Արգենտինա – 6
  3. Կոլումբիա – 4
  4. Ուրուգվայ – 3
  5. Վենեսուելա – 3
  6. Պարագվայ – 1
  7. Պերու – 1
  8. Չիլի – 1
  9. Էկվադոր – 0*
  10. Բոլիվիա – 0

*ԿՈՆՄԵԲՈԼ-ի որոշմամբ Էկվադորի հավաքականը պայքարն սկսել է -3 միավորով

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023