Դրամա Էնսխեդեում. Իսպանիան 88-րդ րոպեին հաղթանակ կորզեց Իտալիայի դեմ խաղում` դուրս գալով Ազգերի լիգայի եզրափակիչ🎥

Դրամա Էնսխեդեում. Իսպանիան 88-րդ րոպեին հաղթանակ կորզեց Իտալիայի դեմ խաղում` դուրս գալով Ազգերի լիգայի եզրափակիչ🎥

16/06/2023 - 00:50

Հոլանդական Էնսխեդե քաղաքում կայացավ Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։

Կողմերը պարզապես գերակտիվ մեկնարկ էին պատրաստել ֆուտբոլասերների համար և արդեն 11-րդ րոպեին փոխանակվել էին խփած մեկական գոլով։

Նախ 3-րդ րոպեին հաշիվը բացեց Երեմի Պինոն, ապա 11-րդ րոպեին «սկուադրա աձուրիի» պատասպան գոլը խփեց Չիրո Իմոբիլեն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում կողմերն ունեին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնելու բազում պահեր ունեին, սակայն յուրաքանչյուր անգամ վրիպում էին նպաստավոր դիրքերից։

Այդուհանդերձ, իսպանացիները 88-րդ րոպեին բավական հախուռն գրոհ զարգացրին, որի արդյունքում Խոսելուն հաղթանակ պարգևեց «ֆուրիա ռոխային»։

Նշենք, որ գոլային դրվագում 33-ամյա հարձակվողին էականորեն օգնեց Ռոդրիի կատարած հարվածից հետո տեղի ունեցած կրկնակի անդրադարձը։

Այսպիսով, Իսպանիան հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ, որի շրջանակում հունիսի 18-ին կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։

Իտալիան էլ նույն օրը 3-րդ տեղի հանդիպում կանցկացնի և կմրցի Նիդեռլանդների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023