Դրամա Բունդեսլիգայում. Բավարիան    11-րդ անգամ  անընդմեջ դարձավ չեմպիոն🎥

Դրամա Բունդեսլիգայում. Բավարիան 11-րդ անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն🎥

27/05/2023 - 19:36

Ավարտվեց գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը։

Վերջին տուրն անցավ անչափ դրամատիկ և հետաքրքիր պայքարում։

Առաջնության առաջատար «Բորուսիա Դորտունդը» սեփական հարկի տակ մրցեց «Մայնցի» դեմ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Հյուրերի գոլերը խփեցին Անդրեաս-Հանչե Օլսենն ու Կարիմ Օնիսիվոն։

Դորտմունդյան ակումբից աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրուն ու Նիկլաս Զյուլեն։

Նշենք, որ «իշամեղուների» հարձակվող Սեբաստիան Ալեն 0:1 հաշվի ժամանակ չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը։

Էդին Թերզիչի թիմը մնաց 71 միավորով և նահանջեց 2-րդ հորիզոնական։

«Մայնցը», 46 միավորով, առաջնությունն ավարտեղ 9-րդ հորիզոնականում։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բավարիան» էլ հյուրընկալվելիս մրցեց «Քյոլնի» դեմ։

Հանդիպումը բավական դրամատիկ ընթացք ստացավ. մյունխենյան ակումբը 89-րդ րոպեին հաղթանակ կորզեց` առավելության հասնելով 2:1 հաշվով։

Թոմաս Տուխելի թիմի գոլերը խփեցին Կինգսլի Կոմանն ու Ջամալ Մուսիալան։

«Այծերի» կազմից աչքի ընկավ Դեյան Լյուբիչիչը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 71 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով 11-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն։

«Քյոլնը» մնաց 42 միավորով և առաջնությունն ավարտեց 11-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023