Բորուսիան դիտարկում է Սևիլիայի հարձակվողին որպես Հալանդին փոխարինող

Բորուսիան դիտարկում է Սևիլիայի հարձակվողին որպես Հալանդին փոխարինող

03/03/2021 - 14:38

Ինչպես տեղեկացնում է Eurosport.co.uk պարբերականը, Դորտմունդի «Բորուսիան» սկսել է թիմի հարձակվող Էրլինգ Հալանդին պոտենցիալ փոխարինող փնտրելու գործընթացը։

Գերմանական ակումբը չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն, միևնույն ժամանակ, հասկանում է, որ եվրոպական մի շարք թոփ ակումբներ ցանկանում են նորվեգացուն տեսնել իրենց շարքերում, այդ իսկ պատճառով «իշամեղուների» ղեկավարությունը գիտակցում է, որ իրադարձությունների՝ որոշակի սցենարով ընթանալու դեպքում, բացառված չէ Հալանդին տրանսֆերի հանելը, հատկապես, որ «Բորուսիան», ինչպես և մյուս բոլոր ակումբները կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ֆինանսական խնդիրների առջև են կանգնել ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ «դեղինները» հետաքրքրված են «Սևիլիայի» մարոկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի ծառայություններով։ Ակումբում փորձում են տեսականորեն գնահատել 23-ամյա հարձակվողի արժեքը և հավանական պայմանագրի կետերը։

Ընթացիկ մրցաշրջանում «Սևիլիայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով 38 հնարավորից Էն-Նեսիրին մասնակցել է 36 հանդիպման և դարձել 17 գնդակի հեղինակ։ Գոլերից 13-ը նա խփել է Լա լիգայի շրջանակում և այդ ցուցանիշով Պրիմերայի ռմբարկուների ցուցակում 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023