Սիմեոնե. Չեմպիոնության շանսը պահպանելու միակ հնարավորությունը Կամպ Նոուում հաղթելն է

Սիմեոնե. Չեմպիոնության շանսը պահպանելու միակ հնարավորությունը Կամպ Նոուում հաղթելն է

05/04/2019 - 19:35

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումից իր սպասումներով:

Կատալոնացիները 31-րդ տուրից առաջ մադրիդցիներին գերազանցում են 8 միավոր:

-Դուք լավատեսության առիթ ունե՞ք՝ հաշվի առնելով, որ հյուրընկալվելիս դեռ չեք հաղթել «Բարսելոնային»:

-Մենք ոչ մի անգամ չենք հաղթել այնտեղ: Իհարկե, սուպեր լավատեսորեն եմ տրամադրված:

Չեմպիոնության շանսը պահպանելու մեր միակ հնարավորությունը հաղթանակն է «Կամպ Նոուում». ամեն ինչ կախված է վաղվա խաղից: Այն, որ մենք նրանցից հետ ենք 8 միավորով, այնքան էլ չի օգնում: Փաստը, որ մենք «Բարսելաոնայի» ամենամոտ հետապնդողն ենք, խաղացողներին ստիպում է ջանասիրաբար աշխատել:

-Ի՞նչ եք մտածում Մեսսիի և խաղի վրա նրա ազդեցության մասին:

-Մենք նրա հանդեպ հարգանք ենք տածում, բայց ոչ վախ: Մեսսիի տուգանայինները մաքուր որակի են: :Կան պահեր, երբ պետք է գործել ինչքան հնարավոր է զգույշ:

«Բարսելոնայում» կա որոշակի հիերարխիա: Նրանց մարզիչը ցույց է տալիս հիանալի աշխատանք: Անցած տարի, ցավոք, Հռոմում նրանց հետ տեղի ունեցավ այն, ինչ այս տարի մեզ հետ կատարվեց Թուրինում: Այս մրցաշրջանում նրանք գտնվում են նախանձելի վիճակում. Գավաթի եզրափակիչ, առաջնությունում առաջատարություն միավորների մեծ տարբերությամբ և Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ:

Շատ դժվար է խաղացողներին սովորեցնել հաղթանակների և անընդհատ հաղթել: Վալվերդեն անցկացնում է հիանալի մրցաշրջան այն ֆուտբոլիստների հետ, ովքեր նրա տրամադրության տակ են:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023