Դիեգո կոստան գայթակղիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Դիեգո կոստան գայթակղիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

06/01/2021 - 00:58

Record պարբերականը փոխանցում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող «Ալ Հիլիալ» ակումբը ցանկանում է իր շարքերում տեսնել «Ատլետիկո Մադրիդի» արդեն նախկին հարձակվող Դիեգո Կոստային։

Այն բանից հետո, երբ արաբական ակումբը չկարողացավ գնել բրազիլացի հարձակվող, չինական «Չզյանսու Սունինի» ֆուբտոլիստ Ալեքս Տեյշեյրայի տրանսֆերային իրավունքը, նրանք այժմ աշխատում են Կոստայի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ և բավական գայթակղիչ առաջարկ են ներկայացրել վերջինիս․ «Ալ Հիլալը» առաջարկում է 2․5 տարվա պայմանագիր՝ ընդհանուր 17 մլն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Կոստան վերջերս է խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ անձնական խնդիրների պատճառով, սակայն կա մի կետ, ըստ որի՝ ֆոտբոլիստը չի կարող տեղափոխվել մրցակից ակումբ։ Եթե նա ցանկանում է համալրել Լա լիգան ներկայացնող որևէ մրցկցի շարքերը, ապա մադրիդյան ակումբին ստիպված կլինի վճարել 15 մլն եվրո գումար։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դիեգոն մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023