Դե Յոնգի ոսկերչական փոխանցումն ու Դեպայի հիանալի գոլը 🎥

Դե Յոնգի ոսկերչական փոխանցումն ու Դեպայի հիանալի գոլը 🎥

01/08/2021 - 00:38

«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` անցկացնելով հերթական ընկերական հանդիպումը. կատալոնական ակումբը 3:0 հաշվով հաղթել է «Շտուտգարտին»։

Հանդիպման 21-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը ոսկերչական փոխանցումով հարվածային դիրք է դուրս բերել Մեմֆիս Դեպային, ով էլ գեղեցիկ հնարքով շրջանցեց մրցաշիցներից մեկին և հուժկու հարվածով մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը` բացելով խաղի հաշիվը։

Հավելենք, որ Ռոնալդ Կումանի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Յուսուֆ Դեմիրն ու Ռիկի Պուչը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023