Դե Յոնգը հաջորդ  մրցաշրջաններում խոշոր գումարներ կստանա Բարսելոնայից, եթե չհեռանա ակումբից

Դե Յոնգը հաջորդ մրցաշրջաններում խոշոր գումարներ կստանա Բարսելոնայից, եթե չհեռանա ակումբից

06/07/2022 - 20:39

Հեղինակավոր Marca պարբերականին հաջողվել է մի շարք ֆինանսական մանրամասներ պարզել «Բարսելոնայի» ու ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի միջև գործող պայմանագրից։

Հայտնի է, ոը հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը գործարքի հարցում ակտիվ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։

Կան հավաստի տեղեկություններ, որ 25-ամյա ֆուտբլիստի վաճառքի հացրում «բլաուգրանան» ու «կարմիր սատանաները» շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն. մանկունյական ակումբի համար գործարքը կարժենա 65+20 մլն եվրո։

Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ` կիսապաշտպանի հնարավոր հեռանալն առաջին հերթին տնտեսական, այլ ոչ թե սպորտային խնդիր է, քանի որ «Բարսելոնան» ստիպված է լինելու նրան մեծ գումարներ վճարել գործող պայմանագրի մնացած 4 տարիների համար։

Պարզվում է` «բլաուգրանան» այդ 4 տարիների ընթացքում ստիպված է լինելու Դե Յոնգին վճարել 88.58 մլն եվրո ֆիքսված աշխատավարձ և հավելավճարներ` հավատարմության և ակումբում մնալու համար։

Բացի դրանից, հոլանդացի ֆուտբոլիստը պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր տարի ստանալու է 2 մլն հավելավճար, եթե «Բարսելոնայի» կազմում մասնակցի հանդիպումների 60%-ին։

25-ամյա ֆուտբոլիստի ու «կապտանռնագույնների» միջև գործող պայմանագրում հավելավճարների կետ կա նաև` կապված թիմային նվաճումների հետ։

Եթե կատալոնական ակումբը հաջորդ 4 տարիներին դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ապա Դե Յոնգն ստանալու է 12.8 մլն եվրո (յուրաքանչյուր նման հաջողության դիմաց` 3.2 մլն€)։

Ինչ վերաբերում է հավատարմության և ակումբում մնալու համար նախատեսված հավելավճարներին, ապա եթե 25-ամյա կիսապաշտպանն ընթացիկ ամառային պատուհանի ժամանակ չհեռանա «Բարսելոնայից», ապա «բլաուգրանան» հոլանդացի ֆուտբոլիստին ստիպված կլինի վճարել նախ 21 մլն (2022/23 մրցաշրջանի համար), ապա` 27.7 մլն եվրո (2023/24 մրցաշրջանի համար)։

հատկանշական է, որ երբ Ֆրենկի դե Յոնգը 2019 թ. ամռանն «Այաքսից» տեղափոխվեց կատալոնական ակումբ, նրա ֆիքսված աշխատավարձը կազմում էր 14 մլն եվրո, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Բարսելոնան» 12%-ով նվազեցրեց բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերը, ինչից հետո հոլանդացի ֆուտբոլիստն սկսեց վաստակել տարեկան 12.3 մլն եվրո։

Արդյունքում, Դե Յոնգը երկարաձգեց իր պայմանագիրը ևս երկու տարով՝ համաձայնելով, որ ակումբը կփոխհատուցի հետաձգված վճարումները, քանի դեռ այն ուժի մեջ է։

Նոր գործարքի համաձայն՝ հոլանդացին ստացել է 3 մլն եվրո 2020/21 մրցաշրջանում, ևս 9 մլն եվրո էլ ՝ 2021/22 մրցաշրջանում։

Այսպիսով, Ֆրենկին համաձայնեց հետաձգել 16 միլիոն եվրոյի ստացումը, և «Բարսան» ստիպված եղավ բաշխել դրանց վճարումը պայմանագրի մնացած չորս մրցաշրջանների համար և ստացվում է, որ այժմ նրա աշխատավարձը կազմում է տարեկան 18 միլիոն եվրո։

Հավելենք, որ Ֆրենկի դե Յոնգը մինչ այս պահը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 138 հանդիպում` դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխամցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023