Դեմբելե. «Ցանկանում եմ Բարսայի հետ հաղթել Չեմպիոնների լիգան»

Դեմբելե. «Ցանկանում եմ Բարսայի հետ հաղթել Չեմպիոնների լիգան»

22/09/2022 - 00:19

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն խոսել է, թե 2022/23 մրցաշրջանի նպատակների մասին.

«Ես ցանկանում եմ «Բարսելոնայի» հետ հաղթել Չեմպիոնների լիգան։

Ակումբը պետք է վերադարձնի տիտղոսը։ Նախորդ հաղթանակից անցել է արդեն 7 տարի»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ «բլաուգրանան» վերջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթել է 2015 թվականին` եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասնելով «Յուվենտուսի» նկատմամբ։

Հավելենք, որ Ուսման Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 8 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023