Դեմբա Բան խոսել է Ջերարդի հայտնի սայթաքման մասին

Դեմբա Բան խոսել է Ջերարդի հայտնի սայթաքման մասին

28/04/2020 - 17:01

2013/14 մրցաշրջանում «Լիվերպուլը» չափազանց մոտ էր Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը նվաճելուն, որը մինչև հիմա չի նվաճել, սակայն մրցաշրջանի վերջնամասում մերսիսայդյան ակումբը տապալվեց։ Հատկապես դրամատիկ ստացվեց 36-րդ տուրը, երբ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Չելսիից»։ Այդ խաղի հակահերոսը դարձավ «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը, ով առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի կենտրոնում չկարողացավ կասեցնել թիմակցի փոխանցումը՝ սայթաքելով, ինչից հետո գնդակը հայտնվեց «Չելսիի» հարձակվող Դեմբա Բայի մոտ, ով էլ ճեղեց մրցակցի պաշպտանությունը և բացեց հանդիպման հաշիվը։ Սենեգալցի հարձակվողը տարիներ անց խոսել է այդ դրվագի մասին․

«Կարծում եմ՝ դժվար է ապրել այդ ամենից հետո։ Գիտեք՝ ես այժմ ինձ դնում եմ նրա տեղը, ինչը երբեք չեմ արել։ Հավանաբար՝ դա սարսափելի է։ Դու այդքան երկար տարիներ հանդես ես գալիս մեկ ակումբի կազմում, հիանալի ես խաղում և կորցնում ես տիտղոսը քո սեփական սխալի պատճաով»,- Բայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023