Դեկլան Ռայսի խաղահամարն Արսենալի կազմում 📸

Դեկլան Ռայսի խաղահամարն Արսենալի կազմում 📸

15/07/2023 - 17:04

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արսենալը» ռեկորդային 116+6 մլն եվրոյի դիմաց գնել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին։

«Զինագործների» պաշտոնական կայքը հայտնում է, որ անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «41» համարի ներքո։

Նշենք, որ Ռայսը «41» համարով հանդես էր գալիս նաև «Վեսթ Հեմի» կազմում, որը կրել է 2016/17 մրցաշրջանից սկսած։

Հավելենք, որ Դեկլան Ռայսը դարձել է «Արսենալի» պատմության միայն 11-րդ ֆուտբոլիստն, ով հանդես է գալու «41» համարի ներքո։

Մինչ այս որևէ անվանի ֆուտբոլիստ չի խաղացել այդ համարով։

Ժամանակին «զինագործների» կազմում այն կրել են Մաուրո Բանդեյրան (2022/23 մրցաշրջան), Բեն Կոտրելը (2020/21), Ռոբի Բյորթոնը (2019/20), Ջոշ Դասիլվան (2016/17), Ջեյ Էմանուել-Թոմասը (2010/11), Գևին Հոյթը (2008/09), Ջո Օ’Սիրվիլը (2006/07), Արթուրո Լուպոլին (2005/06), Քրիս Րայթը (2004/05) և Քրեյգ Հոլվեյը (2002/03)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023