Տոտենհեմը հրաժարվում է բաց թողնել Դելե Ալիին

Տոտենհեմը հրաժարվում է բաց թողնել Դելե Ալիին

01/02/2021 - 20:01

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Տոտենհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դելե Ալին չի փոխի ակումբային պատկանելիությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ Լոնդոնցիները հրաժարվում են վաճառել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ՊՍԺ-ին, քանի որ «Ինտերը» հրաժարվել է իրենց վաճառել Քրիստիան Էրիկսենին։

Բանն այն է, որ Ալին ցանկանում էր տեղափոխվել փարիզյան ակումբ, իսկ «Տոտենհեմն» ու «Ինտերը» մոտ էին Էրիկսենի տեղափոխությանը։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը «շնաձկների» կազմում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023