Էրիկսենը չի լքի Ինտերը ձմեռային տրանսֆերայի պատուհանի ժամանակ

Էրիկսենը չի լքի Ինտերը ձմեռային տրանսֆերայի պատուհանի ժամանակ

01/02/2021 - 16:05

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կշարունակի ելույթները միլանյան ակումբի կազմում։

Աղբյուրի համոզմամբ՝ դանիացին չի լքի «ներաձուրիների» շարքերը ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Տոտենհեմն» ու «Լեսթերը»։

Հիշեցնենք, որ Էրիկսենը «Ինտերի» կազմում խաղաժամանակ ստանալու խնդիրներ ուներ, սակայն հունվար ամսից ֆուտբոլիստը սկսել է ավելի շատ հայտնվել միլանցիների կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023