Դանի Վելբեքի շրջադարձ հարվածով շքեղ գոլը Նորվիչի դարպասը?

Դանի Վելբեքի շրջադարձ հարվածով շքեղ գոլը Նորվիչի դարպասը?

07/07/2020 - 23:08

Այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցել հետնապահների թվում ընթացող «Վոթֆորդն» ու «Նորվիչը»։

Հանդիպման 55-րդ րոպեին «Վոթֆորդի» կազմում հաղթական գնդակը խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» նախկին հարձակվող Դանի Վելբեքը։

Աջ եզրով Իսմայիլա Սարրի կատարած փոխանցումից հետո գնդակը անդրադաձավ «Նորվիչի» պաշտպաններից մեկից, ինչից հետո անգլիացի հարձակվողը շրջադարձ հարվածով դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ «Վոթֆորդն» այդ գոլի շնորհիվ հաղթեց 2։1 հաշվով։

Հավելենք, որ Վելբեքը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2018 թվականի օգոստոսին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023