Դանիլոն ստիպել  է ՖԻՖԱ-ին հեռացնել Ռոնալդուին նվիրված գրառումը

Դանիլոն ստիպել է ՖԻՖԱ-ին հեռացնել Ռոնալդուին նվիրված գրառումը

28/07/2020 - 14:29

Օրեր առաջ «Յուվենտուսը» Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում 2։0 հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ՝ 36-րդ (38-րդ անգամ*) անգամ նվաճելով «Սկուդետոն»։ Թուրինյան ակումբն այդ արդյունքով գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը։ Եվրոպական թոփ-5 առաջնություններում որևէ թիմ 9 անգամ անընդմեջ չի նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում արդեն դարձել է 31 գոլի հեղինակ, իսկ այս չեմպիոնությունը նրա կարիերայի տիտղոսներն ավելացրեց ևս մեկով․ պորտուգալացի ֆուտբոլստն այժմ նվաճել է 31 տիտղոս։

ՖԻՖԱ-ն շտապել է շնորհավորել Կրիշտիանու Ռոնալդուին՝ կատարելով գրառում․

«10 գոլ անցկացրած 10 խաղում այն պահից սկսած, երբ մրցաշրջանը վերսկսվեց, ինչը նրան թույլ տվեց նրան դառնալ միակ ֆուտբոլիստը, ով դարձել է Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։ Որևէ այլ խաղացող այս երեք առաջնության չեմպիոն չի դարձել։ Երկիրը կապ չունի, երբ դու այլ մոլորակից ես»,- գրել էր ՖԻՖԱ-ի Twitter-ի պաշտոնական օգտահաշիվը։

Այդ գրառումն անչափ զարմացրեց Կրիշտիանու Ռոնալդուի խաղընկեր Դանիլոյին։ Եզրային պաշտպանը նույնպես հաղթել է Լա Լիգան («Ռեալի» կազմում), ԱՊԼ-ն (երկու անգամ «Մանչեսթեր Սիթիի» կազմում, իսկ օրերս «Յուվեի» հետ նվաճեց Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։

«Ռեալի» և «Յուվեի» չեմպիոնական կազմում Դանիլոն խաղացել է Ռոնալդուի հետ։ Ի տարբերություն Կրիշի՝ 29-ամյա բրազիլացի պաշտպանը երգու անգամ էլ «Պորտուի» կազմում նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսը։

Հավանական է, որ ՖԻՖԱ-ն նկատի է ունեցել, որ Կրիշտիանու Ռոնալդուն այդ երեք առաջնությունները նվաճել է ավելի շատ հանդիպումներ անցկացնելով։ Ռոնալդուն երեք անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում երեք անգամ նվաճել է ԱՊԼ-ն, երկուակական անգամ էլ դարձել է Ա սերիայի և Լա լիգայի չեմպիոն։ Դա անհերքելի փաստ է, սակայն Դանիլոյի ռեթվիթը ՖԻՖԱ-ին ստիպեց, որպեսզի հեռացվի այդ գրառումը։

* «Յուվենտուսը» հանրահայատ «Կալչիոպոլիի» կոռուպցիոն սկանդալի պատճառով զրկվել է երկու չեմպիոնական տիտղոսներից, որոնք նվաճել էր 2004/05 և 2005/06 մրցաշրջաններում, սակայն թուրինյան ակումբն այդ երկու չեմպիոնական տիտղոսները մշտապես վերջնահաշվարկում նշում է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023