Դանիայի հերթական «զոհն» Ավստրիան էր. սկանդինավները նվաճեցին ԱԱ ուղեգիր

Դանիայի հերթական «զոհն» Ավստրիան էր. սկանդինավները նվաճեցին ԱԱ ուղեգիր

13/10/2021 - 00:40

Աշխարհի առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Իսրայելի ընտրանու դեմ։

Խաղի մեծ մասն ընթացավ Դանիայի հավաքականի թելադրանքով, որն էլ հաղթեց 1:0 հաշվով։

Դանիացիների հաղթական գնդակը 53-րդ րոպեին խփեց Յոաքիմ Մելյեն։

Այսպիսով, Կասպեր Հյուլմանի թիմն ընթացիկ որակավորման փուլի ընթացքում տոնեց 8-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 24 միավոր և նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Այս խմբում կայացավ ևս երկու հանդիպում.

Ֆարերյան Կղզիներ 0:1 Շոտլանդիա

Իսրայել 2:1 Մոլդովա

F խումբը 8-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 24 միավոր
  2. Շոտլանդիա – 17 միավոր
  3. Իսրայել – 13 միավոր
  4. Ավստրիա – 10 միավոր
  5. Ֆարերյան Կղզիներ – 4 միավոր
  6. Մոլդովա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023