Դանիայի հավաքականը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում 🎥

Դանիայի հավաքականը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում 🎥

01/04/2021 - 01:20

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում Վիեննայում հյուրընկալվել էր Ավստրիայի հավաքականին։

Առաջին կեսում ամբողջությամբ հավասար պայքար էր ընթանում դաշտում, իսկ կողմերը նախքան ընդմիջման գնալը չբացեցին խաղի հաշիվը։

Երկրորդ կեսն էլ շատերի համար անսպասելի ընթացք ստացավ, քանի որ Դանիայի հավաքականը, պարզապես, միացրեց իր շարժիչները՝ մրցակցի դարպասն ուղարկել 4 անպատասխան գնդակ։

Կասեր Հյուլմանի սաներից դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Անդրեաս Սկով Օլսենը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Պիեր-Էմիլ Հոյբերգն ու Յոաքիմ Մեհլեն։

Այսպիսով, Դանիայի հավաքականը ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում հաղթել է մեկնարկային բոլոր երեք խաղերում՝ գնդակների 14։0 հարաբերակցությամբ։

F խմբի շրջանակում կայացած մյուս երկու խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

Շոտլանդիա 4։0 Ֆարերյան Կղզիներ

Մոլդովա 1։4 Իսրայել

Երրորդ տուրից հետո խումբը ստացավ հետևյալ տեսքը․

1․ Դանիա – 9 միավոր

2․ Շոտլանդիա – 5 միավոր

3․ Իսրայել – 4 միավոր

4․ Ավստրիա – 4 միավոր

5․ Ֆարերյան Կղզիներ – 1 միավոր

6․ Մոլդովա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023