Դաղստանում կրկնել են Զլատանի շրջադարձ հարվածով խփած հանրահայտ գոլը 🎥

Դաղստանում կրկնել են Զլատանի շրջադարձ հարվածով խփած հանրահայտ գոլը 🎥

22/05/2024 - 12:21

Ռուսաստանի Դաղստանի հանրապետության առաջնության հերթական խաղերից մեկում շրջադարձ հարվածով անհավանական գոլ է գրանցվել։

«Էլբինի» ֆուտբոլիստ Ռուստամ Ռամազանովը, լինելով մրցակցի տուգանայինից հրապարակից դուրս, շրջադարձ ֆանտաստիկ հարվածով գրավեց «Նապոլիի» (Խմբ.` չշփոթել իտալական անվանի «Նապոլի» ակումբի հետ) դարպասը։

Այդ կերպ Ռամազանովը կրկնել է շվեդ լեգենդար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի անհավանական գոլը։ Իբրահիմովիչը 2012 թ. նոյեմբերի 14-ին Անգլիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում (4:2) ավելի հեռու տարածությունից շրջադարձ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հետագայում այդ գնդակը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն գոլ, իսկ Զլատանն ստացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակ։

Ռուստամ Ռամազանովի գոլը.

Զլատան Իբրահիմովիչի գոլը.

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023