Դաժան ծեծկռտուք Ուզբեսկտանում․ ֆուտբոլիստները խաղից հետո ծեծի են ենթարկել մրցավարին🎥

Դաժան ծեծկռտուք Ուզբեսկտանում․ ֆուտբոլիստները խաղից հետո ծեծի են ենթարկել մրցավարին🎥

02/12/2020 - 17:52

Դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել Ուզբեկստանի նշանակությամբ երկրորդ՝ Պրո-լիգայի «Ոսկե խաղի» շրջանակում կայացած «Նեֆթչի» 0։1 «Տուրոն» խաղից հետո։

Վերջին՝ 20-րդ տուրից առաջ «Նեֆթչին» գլխավորում էր Պրո-լիգայի մրցաշարային աղյուսակը և Սուպեր լիգայի ուղեգիր նվաճելու համար բավարար կլիներ նույնիսկ ոչ-ոքին, սակայն «Տուրոնի» ֆուտբոլիստները 81-րդ րոպեին Ասիլբեկ Կայումովի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին, ինչը հնարավորություն տվեց Յայպանը ներկայացնող քաղաքի թիմին իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Սուպեր լիգայի ուղեգիր։

Խաղից հետո «Նեֆթչիի» ֆուտբոլիստները բորբոքված պարտությունից ծեծկռտուք են հրահրում՝ դաժան ծեծի ենթարկելով հանդիպման գլխավոր մրցավար Շավկաթ Նասիբուլաևին։ Համացանցում հրապարակաված տեսանյութերից մեկում հստակ երևում է, թե ինչպես է Ֆերգանան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստներից մեկը ոտքով հարվածում մրցավարի թիկունքից, ինչից հետո խաղադաշտում սկսվում է իսկական խառնաշոփ, իսկ ավելի հստակ պատկերացնելու համար, թե ինչ է կատարվել դաշտում, դիտեք ներքոնշյալ տեսանյութերը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023