Դաբլին. «Պրագմատիկ և ձանձրալի. այսպես է Ատլետիկոն արդյունքի հասնում»

Դաբլին. «Պրագմատիկ և ձանձրալի. այսպես է Ատլետիկոն արդյունքի հասնում»

06/04/2022 - 15:21

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Աստոն Վիլլայի» նախկին հարձակվող Դիոն Դաբլինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթիի»` «Ատլետիկո Մադրիդի» նկատկամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակը.

«Պրագմատիկ և ձանձրալի. այսպես է «Ատլետիկոն» արդյունքի հասնում, սակայն այս անգամ նրանք պարտվեցին։

Իրականում «Մանչեսթեր Սիթին» շատ գոլային պահեր չստեղծեց, նրայք ստիպված էին շատ տեղաշարժվել տուգանային հրապարակի մատույցներում և չէին ցանկանում օդային փոխանցումներ կատարել, քանի որ զիջում են երկրորդ հարկում։

«Մանչեսթեր Սիթին» արեց այն, ինչ պետք է աներ` տոնեց հաղթանակ և այժմ պատասխան հանդիպմանը կուղևորվի բարձր տրամադրությամբ»,- նշել է Դաբլինը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023