Գվարդիոլա. «Հալանդի պայմանագրում չկա որևէ կետ նրա` Ռեալ տեղափոխության վերաբերյալ»

Գվարդիոլա. «Հալանդի պայմանագրում չկա որևէ կետ նրա` Ռեալ տեղափոխության վերաբերյալ»

06/10/2022 - 15:04

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերքել է այն տեղեկությունները, թե ակոմբի հարձակվող Էրլինգ Հալանդի և «քաղաքաբնակների» միջև կնքված պայմանագրում կա հատուկ կետ, ըստ որի, նորվեգացի ֆուտբոլիստը 2 տարուց կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ».

«Հալանդի պայմանագրում չկա որևէ կետ նրա` «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ։

Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նա անհավանական երջանիկ է «Ման. Սիթիում»»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը վերջերս է համալրել մանկունյական ակումբի շարքերն` անցկացրած 12 խաղում դառնալով 19 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023